Ձեզ ուղարկված Նամակին կցված է քարտեզը, որտեղ կարող եք գտնել Ձեր տեղը եթե նախորոք ամրագրել էիք Մայիսի 4,5-ին կայանալիք ԿետՄարկետ միջոցառմանը Սիզնս այգում։
Մնացած մանրամասները ներքևում
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԴԱԼ ԱՅՍ ՏԵՔՍՏԸ ՄԱՆՐԱՄԱՍՆ ԵՎ ՄԱՔՍԻՄԱԼ ՈՒՇԱԴԻՐ:
- Երբ, որտեղ
Ամսաթիվ` Մայիսի 4 և 5
Հասցե՝ Դիանա Աբգարի այգի (նույն ինքը Սիզնս)
Աշխատանքային ժամեր՝ 12:00-21:00 (նույնն են 2 օրվա համար)
- Մարկետի նախապատրաստում մինչև բացում
2.1 Մասնակիցների մուտք մարկետ
Մասնակիցների մուտքը սկսվում է ժամը 9:00-ից: Վերջին ժամանումը պետք է լինի ժամը 10:30-ին:
Կազմակերպիչները իրավունք են վերապահում վերադասավորել տաղավարը, եթե դուք գաք 10:30-ից ուշ, կամ հրաժարվեք մասնակցել: Մի՛ ուշացեք որպեսզի լինեք ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին:
2.2. Մեքենայի կայանում եվ իրերի դատարկում
Կայանման խնդիրը լուծելու համար, խորհուրդ ենք տալիս գալ հնարավորինս շուտ, որպեսզի ժամը 9-ին էլ սկսեք իրերի դասավորումը։ հաշվի առեք, որ սովորաբար այս տարածքում միշտ շատ բարդա գտնել կայանատեղի։
2.3. Մարկետում ձեր տեղի որոնում
Տաղավարի ընտրելու կարգը լինելու է “first come first serve” մեթոդով, այսինքն գալիս եք և ինքնուրույն ընտրում ձեր ուզած ազատ սեղանը ըստ չափսի։ սեղանների վրա գրված կլինեն թվեր, վերցնելով համարը տաղավարըը կդառնա ձերը և դուք կարող եք սկսել տեղավորվել։
Խորհուրդ ենք տալիս սկզբից գտնել ձեր տեղը, ապա հետո նոր տեղափոխել իրերը։
2.4. Սեղանների/ռեյլերի տեղափոխություն
Սեղանների և ռեյլերի ցանկացած տեղաշարժ խնդրում ենք քննարկել մեզ հետ!
2.5. Տեղի զբաղեցում
Ձեր տաղավարի չափսը՝ կախված նրանից, թե ինչպես ենք նախօրոք այն հաստատել:
Եթե դուք կամ ձեր հարևանները չեք տեղավորվում ձեզ հատկացված տարածքում, ապա փնտրեք համարժեք փոխզիջում կամ դիմեք մեզ, և մենք կօգնենք բոլորին հարմարավետ տեղավորվել։
Եթե ձեր ստենդը շատ ավել տեղ է զբաղեցնում, քան նշված է, մենք կարող ենք խնդրել ձեզ ապամոնտաժել այն կամ փոխել այն մարկետի ընթացքում:
Բոլոր նրանք, ովքեր կանհանգստացնեն մնացած մասնակիցներին կամ եթե նրանց գործողությունները լինեն ագրեսիվ կամ ոչ ադեկվատ, կհեռացվեն մարկետի տարածքից՝ առանց վճարի վերադարձի:
2.6. Տաղավարներ
Բոլոր տաղավարները լինելու են ծածկի տակ: Ծածկի ճակատային մասով անցկացված են լինելու լույսեր, որոնք ապահովելու են տաղավարների ընդհանուր լուսավորությունը։
- Տեղի կարգավորում և մաքրում
Խնդրում ենք մարկետի կազմակերպմանը հնարավորինս մանրակրկիտ վերաբերվել:
Ամեն ինչ պետք է կոկիկ դասավորված լինի ստենդի ներսում եվ անկանոն թափթված չլինի: Վերցրեք ձեզ հետ այն ամենը, ինչը կօգնի ձեզ ձեր տաղավարը դարձնել գեղեցիկ եվ գրավիչ։
Յուրաքանչյուր մասնակից պետք է հոգ տանի իր սեղանի եվ տարածքի համար, ուստի անպայման վերցրեք աղբի տոպրակներ եվ մաքրեք ձեր հետևից թե օրվա ընթացքում, թե մարկետի ավարտին։
- Խաբեություններից զգուշության դրսեվորում
Զգույշ եղեք, երբ գործը հասնում է վճարմանը։ Երբեմն խաբեբաներ են մտնում մարկետ։ Նրանք սովորական գնորդների տեսք ունեն, բայց գնումներ կատարելիս տարօրինակ են իրենց պահում: Բացի այդ, քարտային փոխանցումով գումար ստանալիս ստուգեք, որ գումարն իսկապես հասել է ձեզ, իսկ կանխիկի դեպքում վստահ եղեք, որ այն իսկական է, հատկապես 20 և 10 հազարանոցնրի դեպքում: Այս խաբեությունների դեպքերը հազվադեպ են, բայց զգոնությունը վեր է ամեն ինչից։
- Վարքագծի հետևում
Եթե մասնակիցն անպատշաճ կամ վատ վարքագիծ է դրսեվորում միջոցառման այլ մասնակիցների, այցելուների կամ կազմակերպիչների նկատմամբ, մենք իրավունք ենք վերապահում նրան հեռացնել մարկետի տարածքից՝ առանց պատճառաբանելու եվ առանց վճարը վերադարձնելու:
- Մարկետի ավարտ
Մարկետը 2 oրն էլ փակվելու է ժամը 21:00-ին։
6.1. Տարածքի լքում
Կխնդրենք ուշադիր լինել ձեր տաղավարին, երբ նույնիսկ լքում կարճ պահով, հեռախոս, պայուսակներին ուշադիր եղեք։ տաղավարը դատարկ մի թողեք։
6.2. Իրեր
Մայիսի 4-ի գիշերը ձեր իրերը պետք է հավաքել սեղանի վրայից, ցանկալի է վերցնեք ձեզ հետ իսկ մյուս օրը առավոտյան հետ բերեք, առավել ևս եթե դրանք տեղավորվում են ձեռքի բեռում։ Բայց եթե դա շատ բարդ է ձեզ տրվելու, օրինակ ունեք մեծ սարքավորումներ կամ իրերը քանակով շատ են ու ծանր, ապա մենք նախատեսել ենք գիշերակացի մի առանձին վրան փակ դռներով: Այսպիսով ամսի 4-ին 21։00-ին կարող եք թողնել ձեր բեռը մեզ մոտ սիմվոլիկ գումարի դիմաց ու առավոտյան ժամը 9-ից միչև 11:00 անպայման հետ վերցնել։
6.3. Տարածքի լքում Մայիսի 5-ին
Միջոցառման ավարտին դուք պետք է լքեք վայրը թողնելով այն այնպես ինչպես ստացել էիք, մաքուր եվ դասավորված: գույքի վնասման դեպքում ստիպված պետք է ձեզանից ստանանք տվյալ վնասի փոխհատուցում։
6.4 Ապամոնտաժում
Ապամոտնաժի համար կունենաք ժամանակ 21:00-22:00:
- Ինտեգռացիա սոցիալական ցանցերում
Առավելագույն տարածում ունենալու համար անհրաժեշտ է որպեսզի դուք էլ միանաք պոստերի տարածմանը, ցանկալի է անել ակտիվ սթորիներ և թագ անել ԿԵՏ-ին։
8.Եղանակ
Շաբաթ առավոտյան սպասվում են քիչ քանակի տեղումներ։ Խորհուրդ ենք տալիս ձեռքի տակ ունենալ ծածկ՝ ապրանքները մի որոշ ժամանակ փակ պահելու համար։ Իսկ դե Կիրակի եղանակը խոստումնալից տեսք ունի։
Եկեք միասին զարգացնենք այս մշակույթը եվ դարձնենք մարկետը առանձնահատուկ, սիրուն ու հետաքրքիր։