Պարտադիր չէ լինել գինու բրենդ, որ մասնակցել Գինու օրերին, քանի որ ԿԵՏ-ը միացել է մեծ փառատոնին իր ձևաչափով։
ԳԻՆՈւՕՐԵՐ x ԿԵՏ ՄԱՌ ԿԵՏ
Հունիս 8-9
Սարյանի այգի
Սիզնս այգի
🍇 🍇 🍇
Ամենասպասված ու ամենամեծ փառատոնը՝ Գինու օրերն են մոտենում, որի մի մասն է դառնում ԿԵՏ մառկետը: Այս տարի մենք միանգամից երկու տեղում ենք ներկայանալու՝
Անպայման չի լինել գինի, որ մասնակցել այդ օրերին
Սարյանի և Սիզնս այգիներում:
Ինչպես միշտ, կլինեն սիրված բրենդներ, տարրատեսակ զոնաներ, երաժշտություն, համերգ, նաև արվեստի մի յուրահատուկ հատված Սարյանի այգում:
Մասնակից բրենդներին էլ խնդրում ենք լրացնել ֆորման այս էջի ներքևում
Երկու օրն էլ այցելությունների ժամերը կլինեն 13:00-ից 22:00-ն:
Մուտքն ազատ է լինելու բոլոր այցելուների համար։
Սարյանի այգու հարակից Ստեփան Զորյան փողոցում կտեղեկայվեն տաղավարները։
իսկ Սարյանի այգին կվերածվի արվեստի գոտու, երաժշտական, մանկական և չիլլ հատվածներով։
ըստ Գինու օրերի 2023 թվականի ստատիստիկայի, 120,000ից ավել մարդ է այցելել փողոցները, իսկ այս տարի սպասվում է էլ ավելի մեծ հոսք, որի առիթով փառատոնը լայնացրել է իր սահմանները Արամի փողոցից միչև Ստեփան Զորյան։
Մասնակից բրենդերին գրանցվելու համար, խնդրում ենք լրացնել էջի ներքևի հայտը։
իսկ եթե ներկայացնում եք ալկոհոլաին խմիչք ապա խնդրում ենք հետեվեք այս հղմանը
👉 ԳԻՆՈՒ ՕՐԵՐ 👈
ՍԱՐՅԱՆ
ԱՅԳՈՒ
ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ
ՄԱՍԻՆ
Տաղավարները գտնվում են վրանների ներսում, բոլոր վրանները իրար քիփ-քիփ կպած են, այսինքն ձեր տաղավարը կունենա միայն դիմային հատված առևտրի համար, բացառությամբ "1/1" տարբերակի (տես մի քիչ ներքևում)։
Մեկ վրանի տակ տեղակայվելու են մի քանի մասնակիցներ, իրար հարևանությամբ, բացառությամբ "1/1" տարբերակի (տես մի քիչ ներքևում)։
Ձեր տաղավարը պետք է ձևավորվի ըստ ընտարծի, այսինքն նշված չափսից դուրս գալ չի կարելի։ հավելյալ ստենդ կամ ցանկացած այլ բան տեղադրելու դեպքում հարկավոր է համաձայնեցնել մեզ հետ, հայտը լրացնելու պահից սկսած, կարող եք մանրամասն գրել ֆորմայի համապատասխան դաշտում և մենք ձեզ մակսիմում օգտակար կլինենք։
այցելուների ահռելի մեծ հոսքի առթիվ նստակյաց անցկացնել մարկետը ցանկալի չի, խորհուրդ ենք տալիս նախապատրաստված լինել, արագ կոմունիկացիան անել։
գովազդային ռոլափներ կամ նման կրիչների համար, անպայման հարկավոր ա տեղեկացնել մեզ դրա մասին, հայտը լրացնելու պահին։ վրանի վրա չի թուլատրվում փակցնել լոգո կամ այլ գովազդ, ձեր գովազդի հետևի դատարկ հատվածը չպետքա խանգարի ձեր հարևան մասնակցին և առավել ևս այցելուներին։
Հաճախ տրվող հարցերի պատասխաններ։
- այո, վճարը երոկու օրվա համար է
- ամրագրումը ֆիկսվում է, միմիայն վճարման պահին
- ոչ, չեք կարող կիսել այլ բռենդի հետ ձեր տաղավարը
- ոչ, չեք կարող մեկ օրը գալ մյուսը չգալ
Ցանկության դեպքում կարող եք նախորոք ընտրել ձեր ցանկացած ազատ տաղավարը քարտեզի վրա հավելավճարի դիմաց։
և այսպիսով անցնենք երեք հիմնական տաղավարներին առանձին առնձին պատմելով։
- մեկ քարրորդ տաղավար
- մեկ երկրորդ տաղավար
- մեկ ամբողջ տաղավար
1/4 ----------
մեկ քարրորդ տաղավար / 45,000 դրամ
չափսերն են 1,5x1,5 մետր, որի մեջ ներառված է 86x86 չափսի սեղան։ Սա շատ հարմար է բյուջետային բռենդների համար, այս քիփիլիկ տարածքը անցյալ փորձերից ելնելով պրակտիկ է, միջին քանակի ապրանքնրի դեպքում, որոնք հեշտությամբ տեղավորվում են 86սմ սեղանին։
այս տարբերակը խիստ սահմանափակումներ ունի՝ հավելյալ ստենդ կամ նման բաներ բերելու համար։ գուցե հնարավոր լինի տեղադրել ստենդ, բայց, ուրեմն սեղանե կհանենք։ գինը շատ մատչելի է, դրա համար խստությունը մեծ կլինի։ շատ հաճախ այս տարբերակը ընտրում են շուկայում նոր կամ սկսնակ բրենրները։ ձեզ հետ մեկ վրանի մյուս հատվածում կիսելու է ևս այլ բռենդներ։
1/2 ----------
մեկ երկրորդ տաղավար / 80,000 դրամ
չափսերն են 3x1,5 մետր, որի մեջ ներառված է 186x86 չափսի սեղան։ այս տարբերակը հարմար է այն բրենդներին , որոնք ակտիվ մասնակցություն են ունենում մառկետներին և ունեն լիքը տեսականի 3 մետր դիմային հատվածում ամբողջը ցուցադրելու և վաճառք անելու նպատակով։ այս տարբերակում դուք կարող եք բերել հավելյալ ռեյլ կամ ստենդ, եթե իհարկե չափսերը թույլ տան։ ձեզ հետ մեկ վրանի մյուս հատվածում կիսելու է ևս այլ բրենդներ
1/1 ----------
մեկ ամբողջական տաղավար / 150,000 դրամ
չափսերն են 3x3 մետր, որի մեջ ներառված է երկու 186x86 չափսի սեղան։ Այս տարբերակը վստահ կարող ենք անվանել pro, այն ունի մի քանի յուրահատուկ բոնուսներ։ առաջին յուրահատկությունը կայանում է տաղավարի երկկողմանի լինելով, այսինքն վրանը ամբողջությամբ ձերն է և դուք պետք է երկու կողմիցե էլ ցուցադրեք ձեր պրոդուկտը, օրինակ՝ կարող եք մի կողմում ապրանքի մի տեսակը ցուցադրել մյուսում այլ կամ մի կողմում ռեյլ կամ ստենդ դնել իսկ մյուսում վաճառք իրականացնել։ պետք է նշենք, որ ոչ մի դեպքքում չենք կարող թույլ տալ որ կողմերից մեկը հանդիսանա մեջք և հոսքին չծառայի, հարկավոր ա երկու կողմիցել դիմային մոտեցում լինի։
մյուս բոնուսը այս տաղավարի այն է, որ այս դեպքում կարող եք ներկայացնել երկու տարբեր բրենդներ, ամենից հաճախ հենց դրա պատճառով են ընկերներ կամ ամուսիններ միանում և ամրագրում հենց այս տարբերակը։ նաև մի ամբողջական տաղավարը հնարավորություն է տալիս ձևավորման յուրահատուկ մոտեցում։
ԽՄԵԼԻՔ ----------
Սարյանի այգում ալկոհոլաին խմիչքների տաղավարներ չեն լինելու, կլիինեն Սիզնսում, որի գրանցման համար հատուկ հղումը վերևում է։
ՈՒՏԵԼԻՔ ----------
Սնունդ Սարյանի այգում ՉԻ լինելու։ Սնունդի բռենդներին խնդրում ենք գրանցվել Սիզնս Այգու համար, ներքևում։
Տաղավարի ընտրելու կարգը լինելու է “first come first serve” մեթոդով, այսինքն գալիս եք և ինքնուրույն ընտրում ձեր ուզած ազատ սեղանը։ Եթե ցանկանում եք նախապես ընտրել ձեր ուզած սեղանը, կարող ենք դա անել հավելյալ 30,000 դրամի դիմաց։
Հայտը լրացնելուց հետո ձեր նշած էլ. հասցեին կգա պատասխան նամակ՝ հետագա քայլերի, վճարման, և այլ մարնամասների մասին: Խնդրում ենք ազատ դաշտում գրեք ցանկացած հավելյալ ինֆո, օրինակ, եթե պլանավորում եք ստենդ դնել, կամ հավելյալ ռեյլ վերցնել, կամ, եթե առանց հոսանք անհնարին ա ձեր մասնակցությունը և այլ նմանատիպ մանրամասներ։
Անպայման քննարկեք մեզ հետ, եթե ,օրինակ պլանավորում եք, ինչ-որ յուրահատուկ ստենդ տեղադրել , կամ ռեյլ , կամ գովազդ, կամ ցանկացած այլ արտասովոր բան։
ՖՈՒԴ ԲՐԵՆԴՆԵՐ ՋԱՆ, շատ կարևոր կետ՝ չի թույլատրվում մի քանի սֆերայով ներկայանալ։ Եթե օրոնակ ներկայացնում եք խմիչքներ, չեք կարող ներկայացնել սնունդ: Կամ օրինակ հոթ-դոգի հետ չեք կարող ներկայացնել պաղպաղակ, կրեպի հետ պիցցա և այլն։ Խնդրում ենք տվայլ կետին առնչվող բոլոր դեպքերը նախօրոք համաձայնեցնել մեզ հետ:
խնդրում ենք անպայման կարդալ պայմանները, նոր լրացնել հայտը